Որոնել
Արխիվ
23.11.2018  11:53

Հայաստաանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման ընթացակարգը

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  կողմից անցկացվող Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի (այսուհետ` Մրցույթ) մասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետևյալ ընթացակարգով, որը ներկայացրել է նախարարության պաշտոնական կայքը:

1. Նախարարությունը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 5-ը հրապարակելու է 2018 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները): 

2. Մինչև 2018 թ. դեկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնելու մեկից երեք մարզիկի թեկնածություն, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է Հանձնաժողովին: 

Վերը նշված կետերում սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմելու են մրցութային անվանացանկը: 

Մրցույթի հաղթողները որոշվում են SMS քվեարկության և մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմից հավատարմագրված լրատվամիջոցների ու Նախարարությունում գրանցված օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ ուշու, սամբո, շախմատ, Հայաստանի Հանրապետության հավաքականների գլխավոր մարզիչների (այսուհետ` գլխավոր մարզիչ) քվեարկության արդյունքների համադրմամբ (մրցույթի արդյունքի նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը): 
Մրցույթի SMS քվեարկության անցկացման նպատակով Նախարարությունը սահմանված կարգով պայմանագիր է կնքում Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպության (կազմակերպությունների) հետ: 
Լրատվամիջոցների մասնակցությունը մրցույթի քվեարկությանը ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է լրատվամիջոցների հավատարմագրում: Գլխավոր մարզիչների մասնակցությունը մրցույթի քվեարկությանն ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է նրանց գրանցումը Նախարարությունում (գլխավոր մարզիչների գրանցման և քվեարկությանը մասնակցելու անհնարինության դեպքում` նոյեմբեր ամսվա ընթացքում մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ ուշու, սամբո, շախմատ) քվեարկությանն այլ մասնագետի մասնակցության համար միջնորդություն են ներկայացնում նախարարություն, նշելով ներկայացուցիչ-մասնագետի տվյալները` անուն-ազգանուն, ֆեդերացիայում զբաղեցրած պաշտոնը): 
Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (մինչև ժամը 1800-ը), իսկ լրատվամիջոցների և գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 1300-ից 1800-ն ընկած ժամանակահատվածում: 
Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարող է ուղարկվել միայն մեկ SMS հաղորդագրություն: Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցները և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի` արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում:
 
Քվեարկությունն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 1800-ին: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000