Որոնել
Արխիվ
23.11.2018  10:30

«Փյունիկը» ծրագրում է մասնակցել ՖԱԼ-ի Գավաթին

«Փյունիկը», ամենայն հավանականությամբ, մասնակցելու է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի (ФНЛ)-ի Գավաթին, որն անցկացվելու է 2019 թվականի փետրվարի 8-21-ը` Կիպրոսում:

Այդ մասին «Матч ТВ»-ի լրագրողին հայտնել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:

Նախորդ ձմռանը ФНЛ-ի գավաթին, որին մասնակցում են Ռուսաստանի առաջին դիվիզիոնի թիմերը, առաջին անգամ արտասահմանյան թիմ է մասնակցել: Դա եղել է լատվիական «Ռիգան»: Ընկերական մրցաշարին վերջին տարիներին միանում է նաև Ռուսաստանի Պրեմյեր լիգան ներկայացնող «Ուրալը»:

Առաջիկա մրցաշարին կրկին 16 թիմեր են մասնակցելու: Թիմերը 4 խմբերի են մասնակցելու, որոնց հաղթողները մտնելու են կիսաեզրափակիչ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000