Որոնել
Արխիվ
20.11.2018  14:54

Բասկետբոլ. Մեկնարկում է Հայաստանի Բ լիգայի կանոնավոր առաջնությունը

Նոյեմբերի 24-ին կմեկնարկի բասկետբոլի Հայաստանի Բ լիգայի կանոնավոր անդրանիկ առաջնությունը, որին կմասնակցեն 8 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից:

Բ լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով՝ երկու շրջանով, այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա տեղի կունենա չորս թիմերի մասնակցությամբ եզրափակիչ փուլ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Ա լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը. «Ջավախք» (Երևան), «Արագած 2» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), UCOM (Երևան), «Օրանժ ՊՖԱ» (Երևան), «Գրանդ սպորտ» (Երևան), «Վետերաններ» (Երևան) և «Հայք» (Երևան):

Բ լիգայի առաջին տուրում տեղի կունենան հետևյալ հանդիպումները ՝

24.11. ժամը ՝ 19:00 «Հայք» - «Արագած 2», ԵՊՀ
24.11. ժամը ՝ 14:00 «Օրանժ ՊՖԱ» – «Գյումրի», ԵՊՀ
27.11. ժամը ՝ 18:30. UCOM – «Ջավախք», ԵՊՀ 
29.11. ժամը ՝ 10:30 «Գրանդ սպորտ» – «Վետերաններ»

Բ լիգայի բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանում:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000