Որոնել
Արխիվ
20.11.2018  11:52

Կարուանա – Կարլսեն. Չեմպիոնական 8-րդ պարտիան գերլարված է անցել (կատարված քայլեր)

Լոնդոնում ընթացող աշխարի չեմպիոնի կոչման դիմակայության 8-րդ պարտիան անչափ հետաքրքրիր պայքարում է անցել: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սև խաղաքարերով ռիսկի է դիմել ու փոխատեղումից հետո հարձակում սկսել թագավորական թևում:

Դրանից օգտվելու ու հաղթելու հնարավորություն է ունեցել հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, ով 23-րդ քայլում չի կատարել b5c4 քայլը, որը սուպերհամակարգչի հաշվարկով նրան հաղթանակ կբերեր: Ամերիկացին նախընտրել է սկզբում ապահովագրվել մատից, ինչը նորվեգացուն թույլ է տվել արագորեն ամրապնդել պաշտպանությունը:

Հետագայում խաղատախտակի վրա հավասար դիրք է եղել և գրոսմայստերները համաձայնվել են ոչ-ոքի արդյունքին:

Այսպիսով, մեկնարկային 8 տուրերում բոլոր պարտիաները խաղաղ ելք են ունեցել: Չեմպիոնական դիմակայությունը բաղկացած է 12 դասական պարտիայից, որոնցում հավասարության դեպքում նրանք կանցնեն արագ շախմատի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000