Որոնել
Արխիվ
19.11.2018  21:40

Աղբյուր. «Պոգբան նշել է, որ ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս», հաղորդում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆրանսիացին թուրինյան ակումբի ֆուտբոլիստների հետ զրույցում ասել է, որ երազում է վերադառնալ։

Պոգբան նշել է, որ ՄՅՈւ-ից հեռանալու ցանկությունը պայմանավորված է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ լարված հարաբերություններով և բրիտանական մամուլի իրեն ուղղված հաճախակի քննադատություններով։

Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-16 թվականներին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000