Որոնել
Արխիվ
19.11.2018  17:49

Բրիգելը Գերմանիայի հավաքականի ձախողումը կապում է Գվարդիոլայի հետ

Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Հանս-Պետեր Բրիգելը բացատրել է 2018 թվականի ընթացքում «բունդեսթիմի» խոշոր ձախողումները:

«Մենք այլևս չենք հետևում պարզ սկզբունքին. ֆուտբոլում հաղթանակն ավելի կարևոր է, քան խաղի վերահսկումը: Դա փոխվեց, երբ Պեպ Գվարդիոլան եկավ «Բավարիա»:

Դրանից հետո մեզ մոտ տպավորություն ստեղծվեց, որ գնդակի 75 տոկոս վերահսկումը բավական է հաղթանակի համար, բայց գնդակին տիրելը դեռ հաղթանակ չէ:

Պատմությունը, ինչպես նաև այս տարի աշխարհի չեմպիոն դարձած Ֆրանսիայի հավաքականն ապացուցել են, որ կարելի է հաղթել նույնիսկ 50 տոկոսից քիչ ժամանակ գնդակին տիրելով»,- La Repubblica-ի հետ հարցազրույցում ասել է գերմանացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000