Որոնել
Արխիվ
19.11.2018  17:33

Վենգերը խելահեղ փոփոխություններ է սպասում ֆուտբոլում

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, թե ինչպիսին է տեսնում ֆուտբոլի ապագան:

«Մի օր հայտնվելու է ֆուտբոլային խոշոր կազմակերպության ղեկավար, ով առաջարկելու հանդիպումների ժամանակ փոխարինումները սոցիալական ցանցերում քվերակություններով կատարել:  Դա հետզհետե նորմալ է համարվելու և վերջնականապես հաստատվելու է: Ես չէի համակերպվի դրան, որովհետև հին դպրոցի ներկայացուցիչ եմ: Սակայն հիմա ամեն ինչ դրան է տանում:

Կհասկանաք, թե ինչպիսի հզոր ուժ ունեն սոցիալական սանցերը: Այդ ամենում վատնն այն է, որ դրան խիստ դեմ են փոքրամասնությունը, այլ ոչ թե մեծամասնությունը: Դա նման է դեմոկրատիայի խնդրին, որում փոքրամասնության դիկտատուրա կա:

Շատ հավանական եմ համարում, որ մոտ 20 տարի հետո մարզիչների փոխարեն ռոբոտներ են նստելու»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000