Մ19. Հայաստանի հավաքականը ստորացուցիչ հաշվով պարտվեց Գերմանիայի
ընտրանուն (VIDEO)
Երևանում ավարտին մոտեցող մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների ընկերական խոշոր մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0:7 հաշվով պարտվել է Գերմանիայի ընտրանուն:
Առաջին խաղակեսում Արթուր Ոսկանյանի թիմը երկու գնդակ է բաց թողել, իսկ երկրորդում` ևս 5:
Խաղավարտից առաջ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ Սերգեյ Մկրտչյանը:
Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը խոշոր հաշիվներով պարտվեց բոլոր երեք խաղերը: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0:4 հաշվով զիջել էին Հոլանդիային, իսկ երկրորդում` 1:5 հաշվով Պորտուգալիային: