Որոնել
Արխիվ
19.11.2018  14:11

Պաուրիչ. «Հայաստանի հավաքականը վստահությամբ է եկել Լիխտենշտեյն. 2 հաղթանակ` 10 գոլ»

Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչը Հայաստանի ընտրանու դեմ հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս է տվել:

«Մենք մեծ նպատակ ունենք, ուզում ենք հաղթել և խմբում Ջիբրալթարից բարձր տեղ գրավել:

Հայաստանը մեծ վստահություն ունի: Նրանք հաղթել են վերջին երկու հանդիպումները` խփելով 10 գոլ: Մենք կարող ենք հիմնվել Մակեդոնիայի դեմ մրցավեճում մեր ցուցադրած դրական կողմերի վրա: Գրոհների ժամանակ մեզ վստահություն չի բավականեցնում:

Հայաստանի ու Մակեդոնիայի միջև տարբերությո՞ւնը: Հայաստանն իր խաղաոճն ունի: Մակեդոնիայի խաղում շատ բան կենտրոնի շուրջ է, հատկապես Պանդևի: Հայաստանն ավելի շատ գործում է եզրերում և ունի գործողությունների ազատություն ունեցող Մխիթարյան: Եթե կարողանանք վերահսկել Հենրիխին, դա կարող է դրական հետևանք ունենալ: Անհատական հսկողություն նրա նկատմամբ չի լինի: Փորձելու ենք թիմային խաղով սահմանափակել նրա գործողությունները:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով Մակեդոնիայի դեմ մրցավեճում նվիրված խաղաց, իրավունք կունենա կրկին շանս ստանալ: Մյուս կողմից` այլընտրանք նույնպես ունենք:  Ճիշտ կազմ ընտրելը հեշտ չի լինի: Հիմա մեր գրեթե բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են առաջիկա խաղին»,- ավստրիացու խոսքերն է մեջբերում vaterland.li-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000