Կարլսեն-Կարուանա. Չեմպիոնի կոչման 6-րդ պարտիան անցավ ծանոթ սցենարով
(կատարված քայլեր)
Լոնդոնում կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման` Մագնուս Կարլսեն – Ֆաբիանո Կարուանա դիամակության 6-րդ պարտիան:
Սպիտակ խաղաքարերով հանդես եկող նորվեգացին փորձել է արագ փոխանակումների շնորհիվ խառնել մրցակցի պաշտպանությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Ինչպես և նախորդ բոլոր 5 խաղերում, հանդիպման թելը եղել է սևերով հանդես եկող գրոսմայստերի դերում:
Վերջում Կարլսենը նույնիսկ կարող էր պարտվել, սակայն 79-րդ քայլում ամերիկացին ճիշտ չի գնահատել իրավիճակը և նորվեգացին ոչ-ոքի է կորզել:
Վեցերորդ տուրից հետո երկու շախմատիստները 3-ական միավոր ունեն: Մյուս տուրում սպիտակներով կրկին Կարլսենն է լինելու: