Որոնել
Արխիվ
16.11.2018  17:58

Աղբյուր. «Բավարիան» մտադիր չէ գնել Խամեսի տրանսֆերը

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կվերադառնա Մադրիդի «Ռեալ», որին պատկանում են նրա տրանսֆերային իրավունքները:

Kicker պարբերականը վստահեցնում է, որ գերմանական ակումբը չի ակտիվացնելու իր կազմում վարձավճարով հանդես եկող կոլումբացու տրանսֆերը գնելու իրավունքը, որը 2019 թվականի ամռանը կազմելու է 42 միլիոն եվրո:

«Բավարիան» մտադիր է թիմում լուրջ սերնդափոխություն կատարել, այդ պատճառով նպատակահարմար է գտնում այդ գումարը ծախսել ավելի երիտասարդ ֆուտբոլիստի վրա: Այդ նախագծի իրագործման համար «Բավարիան» մտադիր է 200 միլիոն եվրո հատկացնել:

Բուդնեսլիգայի ընթացիկ առաջնության 8 խաղում 27-ամյա ֆուտբոլիստը 3 գոլի հեղինակ է դարձել:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000