Որոնել
Արխիվ
16.11.2018  15:05

Սետյեն. «Աշխարհում միայն մեկ ֆուտբոլիստ կա, ով կարող է միայնակ հաղթել խաղերը»

«Բետիսի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ես միայն մեկ ֆուտբոլիստի եմ հանդիպել, ով կարող է միայնակ հաղթանակ ապահովել և խաղալ ցանկացած դիրքում: Դա Մեսսին է: Երբ դուք նման ֆուտբոլիստ ունեք, ով կարող է միայնակ ամեն ինչ անել, մյուս 10 խաղացողները մտածում են. «Թող նա անի այն, ինչ ուզում է: Նա մեզ ավելի լավը կդարձնի, մենք կհաղթենք»:

Բայց այդպիսի ֆուտբոլիստ աշխարհում միայն մեկն է: Մյուս բոլոր ակումբներում ֆուտբոլիստներն իրենց դերերն ունեն, իսկ թիմին կառուցվածք է հարկավոր: Եթե ցանկացած այլ ֆուտբոլիստ փորձում է համակարգից դուրս գործել, հարկավոր է նրան հեռացնել ակումբից, անկախ նրանից, թե նա որքան տաղանդավոր է: Հավասարակշռությունը խաղի կառուցման գլխավոր գործոնն է:

Կրիշտիանու Ռոնալդուն, հաշվի առնելով նրա առանձնահատկությունները, ինձ համար իսկական հայտնություն դարձավ: Նա իսպանական ֆուտբոլում դարաշրջանի խորհրդանիշն էր: Պորտուգալացին անչափ շատ գոլեր խփեց, տիտղոսներ նվաճեց, «Ռեալի» կարևոր ֆուտբոլիստներից էր, բայց հետագայում նրա պես այլ խաղացողներ կհայտնվեն:

Անձամբ ես շատ կափսոսայի միային Մեսսիին կորցնելու դեպքում: Նա ֆուտբոլին տալիս է այն ամենը, ինչ ես սիրում եմ: Նա մաքուր է: Նա թիմի ամեն ինչն է: Կարծում եմ` աղետ կլիներ, եթե Մեսսին լքեր Լա Լիգան: Բայց մենք նախկինում կորցրել ենք Կրուիֆին ու Մարադոնային… ֆուտբոլիստների, ովքեր ինձ ստիպում էին նստել հեռուստացույցի առջև»,- իսպանացու խոսքերն է մեջբերում The Independent-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000