Որոնել
Արխիվ
14.11.2018  16:23

Հայտնի են ռուսական շաշկու տղամարդկանց Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Երևանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում տեղի ունեցավ ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց 2018 թ. առաջնությունը (արագ շաշկու 7+3) Մասնակցեցին հայաստանի ուժեղագույն շաշկիստները՝ 18 մասնակից, որոնցից 6-ը մարզերից:

Գեղարքունիկի մարզը այս ստուգատեսին ներկայացել էր 4 մասնակցով, մեկական ներկայացուցիչ կար Տավուշից և Սյունիքից: Մրցույթը անցավ բավական լարված և թեժ պայքարում, շվեցարական մրցակարգով՝ 6 մրցափուլով: 11 միավորով առաջին տեղը զբաղեցրեց գործող չեմպիոն idf վարպետ Նշան Ալավերդյանը , ով այս տարի դարձել էր նաև Հայաստանի կայծակնային շաշկու չեմպիոն և «Հայաստան 201» միջազգային մրցույթի բրոնզե մեդալակիր: 9 միավորով 2-րդ տեղը գրավեց ՀՀ շաշկու ֆեդերացիայի նախագահ՝ Ալբերտ Պողոսյանը:

Լարված էր պայքարը բրոնզե մեդալի համար: 3 մարզիկ՝ Դավիթ Պողոսյանը , Վանիկ Մանուկյանը և Գեղարքունիկի ներկայացուցիչը՝ Արարատ Ասատրյանը, հավաքեցին 8-ական միավոր և միմյանց մեջ անցկացրեցին լրացուցիչ խաղեր՝ որոշելու բրոնզե մեդալակրին: 3-րդ տեղը զբաղեցրեց սպորտի վարպետ Դավիթ Պողոսյանը, 4-րդ հորիզոնականը՝ Վանիկ Մանուկյանը, իսկ 5-րդ հորիզանականը զբաղեցրեց Արարատ Ասատրյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000