Որոնել
Արխիվ
13.11.2018  16:25

Բասկետբոլ. Ա լիգա. Գործող չեմպիոնը կրկին պարտվեց

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 7-րդ տուրի մեկնարկային խաղում, Ստեփանակերտի «Արցախը» հյուրընկալվելիս «Էրեբունի Սեդարսին», հանդիպման հիմնական ժամանակն ավարտեց ոչ-ոքի՝ 81:81 հաշվով:

Լրացուցիչ ժամանակում տանտերերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ և ի վերջո 94:91 հաշվով առավելության հասնել «Արցախի» նկատմամբ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջոնաթան Մքգին («Էրեբունի Սեդարս»), ով վաստակեց 36 միավոր:

7-րդ տուրի մյուս հանդիպումներում, վաղը՝ նոյեմբերի 14-ին, ժամը ՝ 18:00-ին, ՖԻՄԱ-ն կընդունի «Արագածին», իսկ նոյմեբերի 18-ին, ժամը 20:30-ին «Արթիկ-Ման Հոլդինգը» ուժերի կչափի «Ուրարտու» ակումբի հետ:

Հանդիպումները տեղի կունենան «Միկա» մարզադահլիճում:

Մուտքն ազատ է:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000