Որոնել
Արխիվ
12.11.2018  17:06

Հայ ծանրորդներին մեծ շուքով են դիմավորել օդանավակայանում (VIDEO)

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են աշխարհի առաջնությունից վերադարձող հայ ծանրորդներին: Նրանց թվում են եղել 2018 թ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին, փոխչեմպիոն Գոռ Մինասյանին և աշխարհի առաջնության մյուս մրցանակակիրներ Հակոբ Մկրտչյանին ու Արփինե Դալալյանին, գրում է սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

Նշենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են 7 մեդալ: 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, +109 կգ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ 87 կգ քաշային Արփինե Դալալյանը C խմբում գրավել է երրորդ տեղը: 

Տեսանյութը` ArmTimes.com-ի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000