Որոնել
Արխիվ
12.11.2018  13:17

Տալալաև. «Ֆուտբոլիստը վազում և հարվածում է մեր մարզչին. սա արդեն անտանելի է»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է Բարձրագույն խմբի 16-րդ տուրում «Լոռիի» դեմ տարած արտագնա հաղթանակն (1:0) ու խաղից հետո տեղի ունեցած միջադեպը:

«Շատ լավ հանդիպում էր: Մենք կարգապահ էինք ու բնավորությամբ խաղացինք: Հետզհետե բարելավում ենք մեր խաղի որակը: «Լոռիին» նախկինում պարտվել էինք, հետո ոչ-ոքի խաղացել և ես ասել էի, որ արդեն հաղթելու ժամանակն է: Մարտավարությունն ընտրեցինք այս անհարմար թիմի հարմարվելու համար, որովհետև նրանք անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն: Աշխատեց այն, ինչ մենք ծրագրել էինք. փոխարինման մտած թարմ ֆուտբոլիստներն ակտիվացրեցին խաղը և գոլ խփեցին:

Խաղի մասին ավելացնելու ոչինչ չունեմ, սակայն ուզում եմ խնդրել ֆեդերացիային` նորմալ կազմակերպել հանդիպումները, որովհետև սա արդեն անտանելի է: Ծեծկռտուք էր եղել «Արարատ» - «Լոռի» խաղում, այսօր «Լոռիի» ֆուտբոլիստը վազում և հարվածում է մեր մարզչին… Աշխարհի ոչ մի երկրում դա թույլատրելի չէ: Կարծում եմ` կազմակերպիչների պատասխանատվությունն է, այլ ոչ թե մրցավարի: Բավական չէր, որ մեր ֆուտբոլիստներին կոտրում են, հիմա էլ մարզիչներին են հարվածում: Դա արդեն չափից դուրս է»,- ասել է ռուս մասնագետը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000