Որոնել
Արխիվ
12.11.2018  11:32

Հայտնի է Յուրի Վարդանյանի հոգեհանգիստի օրն ու վայրը

Հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում: Այդ մասին տեղեկանում ենք Սպորտի և երիտասարդության նախարարությունից:

Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ից 15:30-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյաի անվան մարզա-համերգային համալիրում:

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ` անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000