Որոնել
Արխիվ
09.11.2018  21:51

Սիմոն Մարտիրոսյան. «Գիտեի, որ հրում վարժությունում հակառակորդ չունեմ և վստահ էի, որ հաղթելու եմ»

21-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը խոսել է աշխարհի առաջնությունում հաղթելու մասին։

«Ճիշտն ասած, դեռ չեմ հասկացել․․․ (ծիծաղում է) Սա իմ նպատակն էր և հասա դրան։ Կձգտեմ ապագայում կրկնել սա և ապացուցել, որ պատահական չդարձա աշխարհի չեմպիոն։ Պոկում վարժությունում ոսկե մեդալ բաց թողեցի, բայց գիտեի, որ հրումում հակառակորդ չունեմ։ Վստահ էի, որ հաղթելու եմ։ 

Հաղթանակը նվիրում եմ իմ ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր ուրախացել են այս հաղթանակով»,- ասել է Մարտիրոսյանը Հ1-ի եթերում։

Հիշեցնենք, որ Սիմոնը 8 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանին բերեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով երկամարտի ու հրում վարժության ռեկորդակիր (Մ-109 կգ)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000