Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մրցանակաբաշխությունն ու Հայաստանի
օրհներգը (VIDEO)
Ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ մինչև 109 կգ քաշային կարգի չեմպիոն:
Նա պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց (195 կգ), իսկ հրումում 230 կգ-ով չեմպիոն դարձավ (փոքր ոսկե), ապա 240 կգ բարձրացնելով աշխարհի ռեկորդ գրանցեց: Արդյունքում, երկամարտում նա հսկայական առավելությամբ առաջին տեղը գրավեց և ոսկե մեդալ նվաճեց:
Ներկայացնում ենք մրցանակաբաշխությունը և դրան հետևած Հայաստանի օրհներգը`Մարտիրոսյանի չեմպիոնության կապակցությամբ: