Որոնել
Արխիվ
09.11.2018  17:15

Տալալաև. «Սողոմոնյանը Լեգենդների խաղի համար 1,5 միլիոն դոլար է ծախսել»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Matchtv.ru-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նրան համոզել գլխավորել երևանյան թիմը:

- Ո՞վ, ո՞ւմ գտավ: Դուք «Փյունիկի՞ն», թե՞ «Փյունիկը»` ձեզ:

- Ինձ զանգահարեց մենեջերը, ում հետ 10 տարի ծանոթ եմ: Ասաց, որ իմ ծառայություններով հետաքրքրված են: Մեկնեցի Երևան, հանդիպեցի ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ: Ինձ գրավեց նրա վստահությունը: Եթե դա չլիներ, հավանաբար, ռիսկի չէի դիմի տեղափոխվել Հայաստան: Շատ հարցեր կային, բայց Սողոմոնյանը համոզեց:

Այսպիսի օրինակ բերեմ: Ամռանը նա 1,5 միլիոն դոլար հատկացրեց Երևանում համաշխարհային ֆուտբոլի լեգենդների խաղ անցկացնելու համար, որը նվիրված էր քաղաքի 2800-ամյակին: Հետո Հայաստանում քաղաքական իրադարձությունների պատճառով գումար խնայելու հնարավորություն առաջացավ: Ասում էին տոների ժամանակը չէ, ավելի լավ է այդ գումարը ներդնել ակումբի մարզաբազան կառուցելու վրա: Ակումբի սեփականատերն ասաց. «Մարդկանցից տոնը խլել չի կարելի, մարզաբազայի համար գումար կգտնենք»: Իսկ դա միլիոնավոր դոլարներ են, որքան գիտեմ:

Արդյունքում, մարզաբազայի նախագիծն արդեն կազմվում է: Քանի դեռ այն չի կառուցվել, Սողոմոնյանը պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել մեր հավաքակները Սոչիում, Թբիլիսիում կամ այլ վայրերում: Եվ այդպես էլ անում է:


Հիշեցնենք, որ Երևանում կայացած Լեգենդների խաղին մասնակցել են Յուրի Ջորկաեֆի, Ռիվալդոյի, Ռոնալդոյի, Պաոլո Մալդինիի և Գաբրիել Բատիստուտայի պես գերաստղեր:

Հայկական ֆուտբոլի մասին Matchtv.ru-ի թղթակից Եվգենի Ձիչկովսկու ամբողջական ռեպորտաժը կարող եք կարդալ այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000