Որոնել
Արխիվ
09.11.2018  14:44

Հայաստանի առաջնությունը երբեք այսքան անզիջում չի եղել

Բարձրագույն խմբում արդեն երկրորդ շրջանն է ավարտին մոտենում: Այս ընթացքում 15 տուր է կայացել, որոնցում երեք թիմեր 14-ական խաղ են անցկացրել, իսկ ևս վեցը ` 13-ական: 

Վիճակագրությանը հետևելով կարող ենք մեկ կարևոր փաստ առանձնացնել.  Հայաստանի առաջնությունը երբեք այսքան անզիջում չի եղել: Վերջին տարիներին Բարձրագույն խմբում վերանում է թույլ թիմ պատկերացումը: Ընթացիկ առաջնությունում արդեն 60 խաղ է կայացել, որոնցում ընդամենը 5 անգամ է խոշոր հաշիվ գրանցվել (երեք կամ ավելի գոլերի տարբերություն): Մեկնարկային 6 տուրերում խոշոր հաշիվ չգրանցվեց: 7-9 տուրերի ընթացքում 5 խոշոր հաշիվներ արձանագրվեցին: Դրանից հետո մինչև հիմա անզիջում պայքարները վերադարձել են և առաջնությունը կրկին անցնում է լուրջ պայքարում:

Նշենք, որ այդ 5 հանդիպումներից 2-ում խոշոր հաշվով պարտվել է «Արցախը» (0:6, 0:3), իսկ երկուսում հաղթել «Լոռին» (3:0, 3:0):

Միթե՞ սա աննախադեպ ցուցանիշ է: Դա ճշտելու համար ArmFootball.com-ը հաշվարկեց նախորդ գրեթե բոլոր առաջնությունների մեկնարկային 15 տուրերում գրանցված խոշոր հաշիվների ընդհանուր թիվը: Վիճակագրությունը ցույց տվեց, որ նախկինում երբեք Հայաստանի առաջնություններում 15 տուրերից հետո նման քիչ քանակի խոշոր հաշիվներ չեն գրանցվել: Այս տարվա ցուցանիշին շատ մոտ են եղել նախորդ` 2017-18թթ. և 2011թ. առաջնությունները, երբ  6-ական խոշոր հաշիվներ են արձանագրվել:

Ըստ տուրերի մենք միայն տեղեկություն չկարողացանք գտնել 1994 ու 1993 թվականի առաջնությունների մասին, սակայն տեղեկացանք, որ այդ տարիներին ընդհանուր մրցաշարերում, համապատասխանաբար, 83 ու 99 խոշոր հաշիվներ են գրանցվել: Մեկնարկային 15 տուրերում այդ խոշոր հաշիվների ցանկը կազմելու է մոտ 40-50 խաղ: Հետագայում մրցաշարի ձևաչափը հաճախ փոխվել է: Եղել են անցումներ գարուն-աշունից` աշուն-գարունի, ինչպես նաև առանձին խմբերի բաժանումներ: Բայց միևնույն խոշոր հաշվով հաղթանակները կայուն կերպով շատ են եղել:

Եվ այսպես, Հայաստանի նախորդ առաջնություններում մեկնարկային գրանցված խոշոր հաշիվների քանակը.

2018-19 մրցաշրջան – 5 խոշոր հաշիվ

2017-18 մրցաշրջան  - 6

2016-17 մրցաշրջան - 9

2015-16 մրցաշրջան - 11

2014-15 մրցաշրջան - 10

2013-14 մրցաշրջան - 10

2012-13 մրցաշրջան – 11

2011 մրցաշրջան – 6

2010 մրցաշրջան - 18

2009 մրցաշրջան - 13

2008 մրցաշրջան - 7

2007 մրցաշրջան – 13

2006 մրցաշրջան - 15

2005 մրցաշրջան - 11

2004 մրցաշրջան – 9

2003 մրցաշրջան – 19

2002 մրցաշրջան – 27

2001 մրցաշրջան - 28

2000 մրցաշրջան - 14

1999 մրցաշրջան - 21

1998 մրցաշրջան - 13

1997 մրցաշրջան - 27

1996 մրցաշրջան - 15

1995 մրցաշրջան - 17

1994 մրցաշրջան –  40-50 (մոտավոր)

1993 մրցաշրջան – 40-50 (մոտավոր)

1992 մրցաշրջան – 58


Հավելենք նաև, որ հաշվարկում չենք ընդգրկել տեխնիկական հաղթանակները/պարտությունները, որովհետև մեր նպատակն էր պարզել կայացած խաղերում գրանցված արդյունքները և ըստ դրա հասկանալ անզիջում պայքարի աստիճանը:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000