Որոնել
Արխիվ
08.11.2018  21:39

Օզիլը պատմել է, թե երբ և որտեղ է պլանավորում ավարտել կարիերան

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատմել է, թե երբ և որտեղ կավարտի ֆուտբոլիստի կարիերան։

«Եթե ինձ լավ զգամ՝ պլանավորում եմ խաղալ մինչև 38 տարեկան դառնալը։ Չնայած, հնարավոր է, ավարտեմ 2-3 տարի ավելի շուտ։ Իսկ այժմ ես դեռ երիտասարդ եմ։ Շատ ուրախ եմ, որ խաղում եմ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Արսենալն» է։ Հնարավոր է հենց այստեղ ավարտեմ կարիերաս»,- 30-ամյա գերմանացու խոսքերն է մեջբերում London Evening Standard-ը։

Հիշեցնենք, որ Օզիլն «Արսենալում» հանդես է գալիս 2013 թվականից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000