Որոնել
Արխիվ
08.11.2018  17:14

Ծանրամարտ. ԱԱ. Տաթև Հակոբյանը «0» ստացավ

Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Կանանց մինչև 81 կգ քաշային կարգի ուժեղագույնների խմբում հանդես եկավ Տաթև Հակոբյանը:

Մեր մարզուհին պոկում վարժությունում ամենաբարձր հայտերից մեկն էր տվել և սկսեց պայքարը բավականին բարձր`104 կգ ծանրաձողից: Սակայն Տաթևին երեք փորձերից ոչ մեկում չհաջողվեց սանձել ծանրաձողը, և նա «0» ստացավ, և չի կարողանա մասնակցել երկամարտի պայքարին:

Նշենք նաև, որ մինչ այս հանդես եկած Հայաստանի 5 ներկայացուցիչները 24 մոտեցում են արել ծանրաձողին, որից հաջող է եկել միայն 9-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000