Որոնել
Արխիվ
08.11.2018  16:11

Հայաստանի գավաթ. «Բանանցը» խնդիրներ չունեցավ «Արարատի» հետ, «Լոռին» պահպանեց առաջին խաղում ձեռք բերած առավելությունը (VIDEO)

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ հանդիպեց Վանաձորի «Լոռիին»:

Առաջին խաղում մայրաքաղաքային ակումբը պարտվել էր 0-2 հաշվով, սակայն երկրորդ խաղի առաջին կեսում կարողացավ Ալիկ Առաքելյանի ջանքերի շնորհիվ մեկ գնդակ հետ բերել: Սակայն ավելին անել հյուրերին չհաջողվեց, իսկ խաղի վերջնամասում Ուգեչուկվու Իվուն կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը՝ ընդհանուր դիմակայության ելքը դարձնելով 3-1, որը կիսաեզրափակիչ դուրս բերեց «Լոռիին»:

Կիսաեզրափակչում վանաձորցիները կհանդիպեն «Բանանցին», որը զուգահեռ ընթացած խաղում Էրիկ Պետրոսյանի խփած գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Արարատին» (երկու խաղերի ընդհանուր արդյունքով`4-1):

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս զույգն են կազմել «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»:

Հայաստանի գավաթ. քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպումներ.

«Լոռի» - «Փյունիկ» 1-1

գոլերը՝ Իվու 90+4 - Ա. Առաքելյան 40

առաջին հանդիպումը՝ 2-0

«Արարատ» - «Բանանց» 0-1

գոլը՝ Էր. Պետրոսյան 50

առաջին հանդիպումը՝ 3-1

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000