Որոնել
Արխիվ
08.11.2018  02:24

ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» ՈՉՆՉԱՑՐԵՑ «Շախտյորին», «Լիոնը» զարմանալի կերպով ձեռքից բաց թողեց հաղթանակը «Հոֆենհայմի» դեմ խաղում (VIDEO)

Չեմպիոնների լիգայի F խմբի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանն ընդունեց «Շախտյորին» ու ջախջախեց՝ 6-0։

13-րդ րոպեին Դավիդ Սիլվան բացեց հաշիվը, 24-րդ րոպեին Ժեզուսը մրցավարի սխալի արդյունքում նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց, 49-ր րոպեին Սթերլինգը հաշիվը դարձրեց խոշոր, 72-րդ րոպեին Ժեզուսը կրկին 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ՝ դուբլ ձևակերպելով, 84-րդ րոպեին Մահրեզն իր թիմի 5-րդ գոլը խփեց, իսկ ավելացված 2-րդ րոպեին Ժեզուսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ վերջնականապես «քանդելով» մրցակցին։

Խմբում այժմ 9 միավորով առաջատարն անգլիական ակումբն է։ «Լիոնը» 6 միավորով 2-րդն է, «Հոֆենհայմն» ունի 3 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Շախտյորը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

«Լիոն» - «Հոֆենհայմ»՝ 2-2․ Գոլերը՝ Ֆեկիր՝ 19, Նդոմբելե՝ 28,- Կրամարիչ՝ 65, Կադերաբեկ՝ 90+2

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000