Կլոպ. «Ցո՞ւյց տամ, թե ինչը չստացվեց. ձեռքերիս վրա ընդամենը 10 մատ ունեմ»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ցրվենա Զվեզդայից» կրած արտագնա պարտությունը (0:2):
Ցո՞ւյց տամ, թե ինչեր չստացվեցին իմ թիմի խաղում: Ձեռքերիս վրա ընդամենը 10 մատ ունեմ…
Խաղը կարող էր այլ ընթացք ունենալ, եթե մեկնարկում Սթարիջն իրացներ իր պահը: Նման հանդիպումներում ցանկացած գնդակն ամբողջությամբ փոխում է խաղը»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: