Որոնել
Արխիվ
07.11.2018  12:39

Դալալոյանը ցանկացել է ներկայացնել Հայաստանը, բայց…

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը ցանկացել է հանդես գալ Հայաստանի ընտրանու կազմում:

«Մենք խնդիր ունենք արտասահմանում բնակվող հայ մարմնամարզիկների հետ կապված: Երբ նրանք Հայաստանի անձնագիր են ստանում, առաջ է գալիս բանակում ծառայելու հարցը:
Օրինակ, Ռուսաստանը ներկայացնող Արթւոր Դալալոյանը ցանկանում էր ներկայացնել Հայաստանը: Մենք համապատասխան առաջարկ ստացանք նրա մարզչից: Սակայն հետո քաղաքացիություն ստանալու և բանակ գնալու խնդիր առաջացավ: Բնականաբար, ոչ ոք չի ցանկանա երկրորդ անգամ ծառայել բանակում»,- Սերոբյանի խոսքերն է մեջբերում rusarminfo.ru-ն:

Հիշեցնենք, որ Դոհայում օրերս ավարտված մարմնամարզության Աշխարհի առաջնությունում 19-ամյա Դալալոյանը երկու ոսկե և երկու արծաթե մեդալ է նվաճել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000