Որոնել
Արխիվ
06.11.2018  10:58

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը` Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, որը համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը: Նա պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում»: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 և 2002 թվականներին, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ընդգրկված լինելով Վիսենտե Դել Բոսկեի մարզչական շտաբում: Մինյանոն 8 տարի ընդգրկված է եղել նաև Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ այդ ընթացքում դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն: 

Խավիեր Մինյանոն աշխատել է նաև թուրքական «Բեշիքթաշում» և իսպականան «Ռասինգում», իսկ իսպանացու վերջին աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի ազգային հավաքականը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000