Որոնել
Արխիվ
05.11.2018  13:48

IWF. «Ծարամարտի աշխարհը սգում է Յուրի Վարդանյանի մահվան պատճառով»

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ցավակցական հայտարարություն է կատարել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:

«Ծանրամարտի աշխարհը սգում է բոլոր ժամանակների մեծագույն ծանրորդներից մեկի, հայ լեգենդի վաղաժամ մահը: Յուրի Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել 1980 թվականների Օլիմպիական խաղերում` դառնալով աշխարհի առաջին ծանրորդը, ով 82,5 կգ քաշային կարգում,  մրցումների ժամանակ հատել է 400 կգ սահմանը:

Նա աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն է: Նրան են պատկանել համաշխարհային 41 ռեկորդներ: Ավելի ուշ Վարդանյանը եղել է Վրաստանում Հայաստանի դեսպանը: Նա մահացել է ԱՄՆ-ում, 62 տարեկան հասակում:

IWF-ն իր ցավակցություններն է հայտնում Վարդանյանի ընտանիքին ու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային»,- գրված է հայտարարությունում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000