Որոնել
Արխիվ
05.11.2018  10:59

Արսեն Բեգլարյանն իր թիմին դուրս բերեց Եվրոպա լիգա

Լատվիայի առաջնության նախավերջին տուրում կայացել է Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի համար որոշիչ խաղը: Չորորրդ տեղում ընթացող «Լիեպայան» (45 միավոր), որի դարպասը պաշտպանում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Բեգլարյանը, մրցել է հինգերորդ տեղը զբաղեցնող «Սպարտակսի» (41):

«Լիեպայային» նույնիսկ ոչ-ոքին ձեռնտու է եղել, սակայն նա հաղթել է 1:0 հաշվով: Հայ դարպասապահը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և հերթական անգամ սեփական դարպասն անառիկ պահել: Լատվիայում անցկացրած 15 խաղում դա նրա 8-րդ «չոր» խաղն է եղել:

Այսպիսով, վերջին տուրից առաջ «Լիեպայան» 48 միավորով ապահովեց չորորդ տեղը և նվաճեց Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000