Որոնել
Արխիվ
03.11.2018  23:29

ԱՊԼ. «Արսենալն» ու «Լիվերպուլը» չորոշեցին հաղթողին, Մխիթարյանը մասնակցեց խաղին (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։

61-րդ րոպեին Միլներն առաջ մղեց հյուրերին, իսկ 82-րդ րոպեին Լակազետը հավասարեցրեց հաշիվը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին։

Այսպիսով, «Արսենալը» վաստակեց 23 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը։ «Լիվերպուլն» առայժմ 27 միավորով առաջատարն է, սակայն նրան մեկ միավորով զիջող «Մանչեսթեր Սիթին» 11-րդ տուրի խաղը դեռ չի անցկացրել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000