Որոնել
Արխիվ
03.11.2018  17:53

Աշխարհի առաջնություն. Հենացատկ. Դավթյանը գրավեց 7-րդ տեղը, Դալալոյանը` արծաթե մեդալակիր (VIDEO)

Դոհայում ավարտվեց մարմնամարզության Աշխարհի առաջնության հենացատկի մրցույթը:

Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը եզրափակչում գրավեց 7-րդ տեղը: Նա երկու մոտեցումների ժամանակ հիանալի ցատկ ու հնարք կատարեց, սակայն վայրէջքները հաջող չէին:

Արդյունքում, Դավթյանը երկու ելույթների միջին ցուցանիշով ստացավ 13,933 միավոր, որը  ուղիղ մեկով (1,000) քիչ էր չեմպիոն դարձած Ռի Սե Գվանից (Հյուսիսային Կորեա):

Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը կորեացուն զիջեց 0,050 միավորով և արծաթե մեդալ նվաճեց: Աշխարհի առաջնությունում դա 19-ամյա Դալալոյանի 4-րդ մեդալն էր (2 ոսկե, 2 արծաթե):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000