Որոնել
Արխիվ
03.11.2018  10:47

Աղբյուր. 11 թոփ-ակումբներ ծրագրում են դուրս գալ Չեմպիոնների լիգայից և Սուպերլիգա ստեղծել

Եվրոպական ֆուտբոլի 11 թոփ-ակումբներ գաղտնի բանակցություններ են վարել ՈւԵՖԱ-ից դուրս գալու և սեփական մրցաշարը կազմակերպելու վերաբերյալ: Նախատեսված է այն սկսել 2021 թվականից, գրում է Der Spiegel-ը` հղում կատարելով իրեն բազմաթիվ գաղտնի տեղեկություններ հաղորդած Football Leaks-ին:

Ծրագրվում է, որ Սուպերլիգայում մասնակցելու են 16 ակումբներ, որոնցից 11-ը հիմնադիրներն են, իսկ ևս 5-ը լինելու են հրավիրվածներ:

Հիմնադիր ակումբների տեղը Սուպերլիգայում ապահոված է լինելու 20 տարով:Այդ ակումբներն են` «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը», «Յուվենտուսը», «Միլանը», «Բավարիան» և ՊՍԺ-ն: Գլխավոր կազմակերպիչը համարվում է «Բավարիան»: Նախապես կազմված փաստաթղթում հրավիրված թիմեր են նշված «Ատլետիկոն», «Ինտերը», «Ռոման», Դորտմունդի «Բորուսսիան» և Մարսելի «Օլիմպիկը»:

Սպասվում է, որ բոլոր ակումբների կողմից փաստաթղթի ստորագրումը կկայանա 2018 թվականի նոյեմբերին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000