Որոնել
Արխիվ
02.11.2018  13:21

Մահացել է լեգենդար Յուրի Վարդանյանը

ԱՄՆ-ում, 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 7-ակի չեմպիոն, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը: Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան բերելու հարցը, հայտնում է Mediamax Sport-ը:

Վարդանյանը մեկ օրում 5 ռեկորդ է սահմանել, այդ թվում Օլիմպիական խաղերի: Նա երկամարտում բարձրացրել է ռեկորդային 405 կիլոգրամ:

2013-14 թվականներին նա եղել է Հայաստանի սպորտի ու երիտասարդության նախարարը, ապա Վրաստանում Հայաստանի դեսպանը: Պարգևատրվել է մի քանի մեդալներով, այդ թվում «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»-ով:

Armfootball.com-ն իր աշխատակազմի ու ընթերցողների անունից ցավակցություն է հայտնում լեգենդար մարզիկի ընտանիքին ու հարազատներին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000