Որոնել
Արխիվ
29.10.2018  14:59

Մոուրինյու. «Չեմ սիրում Միկի Մաուսներին, ովքեր վախենում են 11-մետրանոց իրացնել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պոլ Պոգբայի` «Էվերթոնի» դեմ խաղում (2:1) 11-մետրանոց իրացնելու որոշումը: Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում վրիպել էր նշակետին մոտենալիս:

«Ինձ դուր եկավ հարվածելու նրա ցանկությունը: Թույլ տվեք ճիշտ բառեր ընտրել, որ ինձ չպատժեն: Ինձ դուր չեն գալիս Միկի Մաուսները: Հասկանո՞ւմ եք: Չեմ սիրում, երբ խաղացողներն ասում են. «Չեմ իրացնի 11-մետրանոցը»: Ինձ դուր են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են հարվածին:

Օրինակ, «Կրիսթալ Փելասի» կիսապաշտպան Լուկա Միլիվոյևիչն «Էվերթոնի» դեմ նախորդ խաղում վրիպեց նշակետից, սակայն «Արսենալի» հետ երեկ կայացած մրցավեճում կրկին հարվածեց: Նա ասաց. «Տվեք գնդակը: Եթե վրիպեմ, ուրեմն վրիպեցի»:

Պոլը ցանկանում էր դա, ինչն ինձ համար ֆանտաստիկա է: Եթե նա գոլ չխփեր, սարսափելի ոչինչ տեղի չէր ունենա»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000