Որոնել
Արխիվ
29.10.2018  14:00

Ֆորմուլա-1. Հայտնի է 2018 թվականի չեմպիոնը

Մեքսիկայում կայացած գրան-պրիում հայտնի է դարձել Ֆորմուլա-1-ի չեմպիոնը:

«Մերսեդոսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը մրցավազքն ավարտել է չորրորդ տեղում, սակայն վաստակած միավորները բավական են եղել վաղաժամ աշխարհի չեմպիոն դառնալու համար (ընդհանուր` 358 միավոր): 33-ամյա բրիտանացին արդեն 5-ակի չեմպիոն է:

Վաղաժամ երկրորդ տեղն է գրավել «Ֆերրարին» ներկայացնող Սեբաստիան Ֆետտելը (294): Այս պահին եռյակը եզրափակում է Կիմի Ռայկոնենը («Ֆերրարի», 236 միավոր):

Մեխիկոյում հաղթել է Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»):

Նշենք, որ Հեմիլթոնը չեմպիոն է դարձել 2008, 2014, 2015, 2017 և 2018 թվականներին: Տիտղոսների քանակով նա հավասարվեց լեգենդար արգենտինացի Խուան Մանուել Ֆանխիոյին: 7 տիտղոսով առաջատարը շարունակում է մնալ Միխայել Շումախերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000