Ըմբշամարտ. ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/4 եզրափակչում հանդիպեց վրացի Ռևազի Նադարեիշվիլուն:
Համառ գոտեմարտում Ալեքսանյանը կարողացավ հաղթանակ տանել 4-3 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս փուլում նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Մուսա Եվլոևը:
ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Բուդապեշտից՝ Adjarabet-ի հովանավորությամբ: