Որոնել
Արխիվ
27.10.2018  15:51

Դժվարին ռևանշ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց Ֆելիքս Բալդաուֆին

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մինչև 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում հանդիպեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին պարտվել էր մեկ տարի առաջ՝ Եվրոպայի առաջնությունում:

Գոտեմարտը շատ բարդ սկսվեց, առաջին մրցափուլում նորվեգացին մեկ 4 միավորոնաց, մեկ երկու միավորանց հնարքներով առաջ անացվ հաշվի մեջ՝ 6-0: Երկրորդ փուլում մրցավարները պասիվություն չէին տալիս, սակայն Ալեքսանյանը կարողացավ նախ չորս միավորանոց հնարքով գետնել մրցակցին, իսկ հետո երեք անգամ գլորել ու առաջ անցնել հաշվի մեջ: Արդյունքում, Ալեքսանյանը հաղթեց 10-6 հաշվով, ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի վրացի Զուրաբի Նադարեիշվիլու հետ:

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Բուդապեշտից՝ Adjarabet-ի գլխավորությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000