Որոնել
Արխիվ
27.10.2018  13:46

Ըմբշամարտ. ԱԱ. Չալյանը մեկնարկում պարտվեց Լոնդոնի օլիմպիական չեմպիոնին

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մինչև 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից: Մրցակիցը 2012թ.-ի օլիմպիական խաղերի չեմպիոն Կիմ Հյոն Վուն էր: Գոտեմարտի ընթացքում մրցավարները երկու անգամ զգուշացրին Չալյանին՝ մեկ անգամ պասիվության, մեկ անգամ էլ կոկորդից բռնելու համար: Արդյունքում մեր ըմբիշը զիջեց 0-4 հաշվով, և հիմա կարող է պայքարել մեդալների համար, միայն եթե Կիմը դուրս գա եզրափակիչ:

Նշենք, որ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարում է բրոնզե մեդալի համար: Այսօր կայացած առաջին սփոփիչ գոտեմարտում նա 9-0 հաշվով հաղթել է լիտվացի Էյվիդաս Ստանկյավիչուսին: Սփոփիչ երկրորդ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի իրանցի Նուրին:

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Բուդապեշտից՝ Adjarabet-ի հովանավորությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000