Որոնել
Արխիվ
26.10.2018  16:30

Անդրեյ Տալալաև. «Ճգնաժամ կա, բայց «Փյունիկում» չէ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում «Լոռիից» կրած պարտությունից (0:2) հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

- Խաղի մասին Ձեր մեկնաբանությունը:

- Ինձ դուր եկավ հանդիպումը: Խաղում էին երկու բարձրակարգ թիմեր: Հարձակման գծում թիմերից մեկի անհատական վարպետությունն ավելի բարձր է, քան մյուսինը:

- Կոնատեի վնասվածքը լո՞ւրջ է:

- Կոնատեին հիվանդանոց են տանում: Մենք նաև հարկադրված փոխարինեցինք Ալիկ Առաքելյանին:

- «Փյունիկը» 4 անընդմեջ խաղում չի հաղթում և գոլ չի խփում: Արդյո՞ք ճգնաժամ կա:

- Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էր խաղում իմ թիմը, հատկապես երկրորդ խաղակեսի սկզբում: Ցավոք, մենք չենք կարողանում գոլ խփել: Ճգնաժամ կա, բայց «Փյունիկում» չէ: Բողոքարկում ենք ներկայացնելու մեր օգտին 100-տոկոսանոց 11-մետարոնց չնշանակելու և մեր դարպասին խաղից դուրս վիճակից գոլ խփելու պատճառով:

- Ռուսլան Կորյանը նույնպե՞ս վնասվածքի պատճառով էր բացակայում:

- Այո:

- «Փյունիկի» մոտ կարծես շատ են վնասվածքները: Ինչի՞ հետ եք դա կապում:

- Սա ինձ մոտ առաջին փորձն է, երբ թիմի 11 ֆուտբոլիստները հավաքականներ են հրավիրվում, իսկ մյուսների հետ առանձին ենք աշխատում: Մարզչական տեսանկյունից դա լավ փորձ է, բայց թիմի ծանրաբեռնվածությունը բաշխելու վրա լավ չի ազդում: Խաղացանկն այնպես է կազմված, որ շուտով 21 օրում 7 խաղ ենք անցկացնելու, ինչից հետո, հավանաբար, հավաքականների հաջորդ խաղերի ժամանակ մեզ մոտ ավելի քիչ մարդ կմնա: Մենք և «Արցախն» ուզում էին մեր միջև խաղը հետաձգվել, բայց մերժեցին: Ինձ համար սա առաջին դեպքն է որպես մարզիչ ու ֆուտբոլիստ, որ նման խիտ գրաֆիկի հանդիպեմ: Փրկության թեստ է:

- Հայտնի՞ են` վնասվածք ֆուտբոլիստները, երբ կվերադառնան խաղադաշտ:

- Ռումյան Հովսեփյանը հավաքականի խաղերից հետո վնասվածք ուներ, բայց մեր մյուս հանդիպմանը պատրաստ կլինի: Դենիս Վոյնովն ինֆեկցիա ունի: Հիվանդությունից հետո Կառլեն Մկրտչյանն այսօր 30 րոպե արդեն կարողացավ խաղալ: Կորյանը մյուս շաբաթ պետք է ապաքինվի, Քարտաշյան ու Ժեստոկովն արդեն այսօր կարող էին խաղալ, բայց մենք ռիսկի չդիմեցինք, որ չբարդացնենք վնասվածքը. 3-4 օրից նրանք պատրաստ կլինեն: Վիգենն ուսոսկրի խնդիր ունի, բայց նույպես շուտով կմիանա հիմնական թիմին:

- Իսկ Էրկ Վարդանյա՞նը…

- Ամենաբարդ հարցն է: Նրա բուժման երկու ճանապարհ կա: Եթե հրաշք կատարվի, նա երկու շաբաթից կսկսի մարզվել, եթե ոչ` մինչև նոր տարի բաց կթողնի:

- Արդեն մի քանի խաղ նվազագույնը 15 րոպե խաղաժամանակ է ստանում Գենրիկ Պետրոսյանը: Նրա խաղի մասին ի՞նչ կասեք:

- Արդեն որերոդ հավաքին մենք երեք պատանի ֆուտբոլիստներ ենք մեզ հետ տանում, որոնք 2002 թվականի ծնված են: Ի տարբերություն մյուս ակումբների, «Փյունիկի» ղեկավար Արթուր Սողոմոնյանը արդյունքներն ու խաղի որակը միակ նպատակը չի նշում, այլ պահանջում է, որ առաջընթաց ունենան նաև հայ պատանի ֆուտբոլիստները: Օրինակ` «Լոռին» նպատակ ունի այս պահին արդյունքի հասնել: Մեր մանկապատանեկան թիմերին զարգանալու համար Սոչիի մրցաշարին ենք ուղարկել: Շատ տխրեցինք, որ «Փյունիկ-2»-ը 1:7 հաշվով պարտություն կրեց, նույնիսկ գլխավոր թիմից օգնություն ստանալու պարագայում: Այս մրցաշրջանում «Փյունիկից» շատ անգամ որևէ թիմ 2001 թվականի ծնված ֆուտբոլիստների չի օգտագործել, բայց դա քչերին է հետաքրքրում, որովհետև բոլորին արդյունքներն են հետաքրքրում: Բայց ես նորից եմ ասում, որ մենք լավագույն ֆուտբոլիստներն ունենք, հատկապես հայերի դեպքում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000