Որոնել
Արխիվ
26.10.2018  00:56

Հեթ-տրիկի շնորհիվ «Չելսին» հաղթեց ԲԱՏԷ-ին (VIDEO)

Եվրոպա լիգայի խմբային փուլում «Չելսին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է ԲԱՏԷ-ին:

Փայլուն հանդիպում է անցկացրել լոնդոնցիների կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը, ով դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Բելառուսները հաշիվը կրճատել են խաղավերջում: Տուգանայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ է դարձել Ալեքսեյ Ռիոսը:

Այդ հաղթանակից հետո Մաուրիցիո Սարրի թիմը 9 միավորով ավելի է ամրապնդվել L խմբի առաջին տեղում: ԲԱՏԷ-ն, ՊԱՕԿ-ը և «ՄՕԼ Վիդին» ունեն 3-ական միավոր: Վերջիններիս միջև այսօր Հունաստանում կայացած խաղն ավարտվել հունգարացիների հաղթանակով` 2:0 հաշվով:

Եվրոպա լիգա. L խումբ

«Չելսի» – ԲԱՏԷ` 3:1
Գոլերը. Լոֆտուս-Չիկ (2, 8, 54) – Ռիոս (80)

ՊԱՕԿ – «Վիդի»` 0:2
Գոլերը. Խուստի (12), Ստոպիա (45):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000