Որոնել
Արխիվ
25.10.2018  22:55

Եվրոպա լիգա. Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» արտագնա հաղթանակին (VIDEO)

Եվրոպա լիգայի խմբային փուլում «Արսենալը» 1:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփեց Դենի Ուելբեքը:

Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բոլոր մրցաշարերում դա ունաի Էմերիի թիմի 11-րդ անընդմեջ հաղթանակն էր:

E խմբում «Արսենալը» վաստակեց 9 միավոր և դարձավ միանձնյա առաջատար:

Խմբի մյուս խաղում «Վորսկլան» Ադրբեջանում 1:0 հաշվով պարտության է մատնել «Ղարաբաղին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանը հանդիպմանը չի մասնակցել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000