Որոնել
Արխիվ
24.10.2018  17:00

«Բանանց» – «Արարատ». Վերջին րոպեին կարևոր գոլ ու նպաստավոր հաշվով հաղթանակ (VIDEO)

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի «Բանանց» - «Արարատ» դիմակայության առաջին խաղն ավարտվել է Իլշատ Ֆայզուլինի թիմի հաղթանակով` 3:1 հաշվով:

Դուբլի հեղինակ է դարձել Ադամու Աբդուլլահին (16 ու 90+4) րոպեներ: Հատկապես մեծ նշանակություն կարող է ունենալ վերջին րոպեին նրա խփած գոլը Կամարայի կայծակնային արագացումից ու անցումից հետո: Տանտերերից մեկ անգամ աչքի է ընկել նաև Արամ Լոռեցյանը (28):

Հյուրերը կարողացել են միայն մեկ գոլ խփել: Շեշտակի հարվածով աչքի է ընկել Պապե Դեմբան (79):

60-րդ րոպեից տանտերերը խաղացել են 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ է ստացել Էդվարդ Կպոդոն:

Պատասխան մրցավեճը կկայանա նոյեմբերի 8-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000