Որոնել
Արխիվ
18.10.2018  15:16

Ստեվան Ռիստովսկի. «Նման մրցավարությամբ նույնիսկ Իսպանիայի հավաքականը չէր հաղթի Երևանում»

Մակեդոնիայի հավաքականի պաշտպան Ստեվան Ռիստովսկին մեկնաբանել է Հայաստանի հավաքականից կրած պարտությունը:

- Վաղը արդեն ոչ ոք չի հիշի, թե արդյոք մրցավարը խանգարել է Մակեդոնիայի հավաքականին, թե ոչ: Տխուր է, որ Մակեդոնիան պարտվեց 0-4 հաշվով: Ես սա ասում որպես ֆուտբոլիստ, որպես երկրպագու, և որպես մեկը, ով սիրում է ֆուտբոլ: Բայց, եթե ավելի լուրջ վերլուծենք, ապա ես կնշեմ, որ այսպիսի մրցավարության պայմաններում նույնիսկ Իսպանիայի հավաքականն այս երեկո այստեղ չէր հաղթի:

Մյուս կողմից շատ դժվար է, երբ առանց պարտությունների խաղերի հիանալի շարքն ընդհանտվում է նման կերպ, ու 0-4 հաշվով պարտությունն անընդունելի է: Մենք լավ չխաղացինք, բայց, երևի, լավ է, որ կարող ենք բարձրանալ ու հասկանալ, թե ինչպես դուրս գանք իրավիճակներից: Մենք չենք կարող միայն հաղթանակներով ուրախանալ: Մենք պետք է պատրաստ լինենք նաև նման խաղերի ու նման մրցավարության: Սրանով են իրական հաղթողներ դառնում,- Ռիստովսկու խոսքերն է մեջբերում ekip.mk-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000