Որոնել
Արխիվ
18.10.2018  19:28

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ` խմբի խորհրդանշական հավաքականում (PHOTO)

Վիճակագրական WhoScored.com կայքը Ազգերի լիգայի 3-րդ ու 4-րդ տուրերի խաղերի հիման վրա կազմել է D դիվիզիոնի 4-րդ խմբի խորհրդանշական հավաքականը: Լավագույն 11 ֆուտբոլիստներից 5-ը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ են:

Պաշպաններ Կամո Հովհաննիսյանն ու Գագիկ Դաղբայանը 10-բալանոց սանդղակով ստացել են, համապատասխանաբար, 7,2 և 7,4 միավորներ:

Կիսապաշտպանությունը գրեթե ամբողջությամբ հայկական է: Այդ ցանկում են Մարկոս Պիզզելլին (7,1), Գևորգ Ղազարյանը (7,4) և Հենրիխ Մխիթարյանը (8,5):

Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը երրորդ տուրում պարտվել է Ջիբրալթարին (0:1), իսկ չորրորդում ջախջախել Մակեդոնիային (4:0):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000