Որոնել
Արխիվ
17.10.2018  00:12

Ռոման Բերեզովսկի. «Տղաները, առանց իրենց խղճալու, հոգի ներդրեցին ու հաղթեցին»

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ՝ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Մակեդոնիայի նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Պարտավոր էինք պարտքը վերադարձնել բոլորին և ես շատ ուրախ եմ, որ տղաները կարողացան առաջին րոպեից, առանց իրենց խղճալու, հոգի ներդնել և տեսաք, թե ինչ արդյունքի հասան։

Ես միգուցե մի քիչ օգնել եմ Հայրապետյանին՝ նման հանդիպում անցկացնելու համար, բայց կարևորն այն է, որ անձամբ կարողացավ անել դա։ 

Մարկոսից դեռ ոչինչ հայտնի չէ։ Հենց այս պահին նա ստուգվում է։

Շատ ափսոս, որ կորցրինք առաջին տեղը զբացեցնելու հնարավորությունը, բայց դեռ չենք կարողանում ստաբիլ խաղ ցուցադրել։ Ջիբրալթարի դեմ ցանկանում էինք շոշտը դնել ֆուտբոլիստների վարպետության վրա, բայց չգիտեմ, թե ինչպես ստացվեց, որ պարտվեցինք»,- ասել է Բերեզովսկին։


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000