Որոնել
Արխիվ
16.10.2018  23:30

Վարազդատ Հարոյան. «Ուզում եմ հաղթանակը նվիրել Մարկոսին»

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (4-0):

- Շնորհավորում ենք հաղթանակի համար: Տպավորություններդ:

- Շնորհավորում եմ ամբողջ ազգին այս հաղթանակի կապակցությամբ: Հուսով եմ՝ բոլորը, ամբողջ աշխարհը հասկացավ, որ Ջիբրալթարից կրած պարտությունը պատահականություն էր: Ես այդ խաղից հետո ասել էի, որ պատահականություն չէր, բայց այս խաղը ցույց տվեց, որ այդպես չէ:

- Ինչպե՞ս կգնահատեք Ձեր համագործակցությունը Խաչատուրովի հետ:

- Հավաքականում բոլոր պաշտպաններն էլ որակյալ են, բոլորի հետ էլ համագործակցությունը հաջող է:

- Այնուամենայնիվ, ո՞րն էր այսօր հաղթանակի գլխավոր գրավականը:

- Ջղայինացել էինք Ջիբրալթարի հետ խաղից հետո: Ուզում եմ հաղթանակը նվիրել Մարկոսին: Պետք է ոտքը նկարեն, դեռ չգիտենք՝ ինչ է եղել:

- Ի՞նչ կասես երկրպագուներին, ովքեր պարտությունից հետո միևնույն է եկան ու աջակցեցին:

- Շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր եկան ու աջակցեցին: Կոչ եմ անում, որ միշտ հավաքականի կողքին լինեն: Կապ չունի՝ թեկուզ Ջիբրալթարին պարտվեցինք: Մենք էլ իրենց համար ենք խաղում, մենք մեզ համար չենք խաղում, այլ նրանց:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000