Որոնել
Արխիվ
16.10.2018  22:43

Իգոր Անգելովսկի. «Իհարկե, զարմացել էի, երբ Հայաստանի հավաքականը պարտվեց Ջիբրալթարին»

Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին մեկնաբանել է Հայաստանի հավաքականից կրած պարտությունը (0-4):

- Նախկինում էլ ասել եմ որ այս խաղը շատ կարևոր էր մեզ համար: Պարզապես այսօր Հայաստանի հավաքականը շատ լավ խաղաց... Ամեն դեպքում, կփորձենք մյուս երկու խաղերում հաղթանակներ տանել:

Երբեք չեմ մեկնաբանում մրցավարի գործողությունները: Խաղն ավարտված է, և ես մեկնաբանություններ չունեմ այդ կապակցությամբ:

Զարմացած չեմ Հայաստանի հավաքականի խաղից: Գիտեի, որ Հայաստանի հավաքականը շատ ուժեղ թիմը:  Այս խաղը պարտվեցինք ոչ թե մարտավարական, այլ անհատական սխալների պատճառով:

Իհարկե, զարմացել էի, երբ Հայաստանի հավաքականը պարտվեց Ջիբրալթարին: Բայց սա ֆուտբոլ է, բոլորն էլ կարող են հաղթել ու պարտվել,- Անգելովսկու խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակիցը::

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000