Որոնել
Արխիվ
16.10.2018  16:35

Լավ ու վատ կադրային նորություններ «Լիվերպուլի» համար

«Լիվերպուլի» առաջատար ֆուտբոլիստների շուրջ շարունակում են նոր տեղեկություններ ստացվել:

Ազգային հավաքականների կազմում վնասվածք ստած հարձակվող Մոհամեդ Սալահի և պաշտպան Վիջիլ վան Դեյկի ապաքինումը հաջող է ընթանում և ամենայն հավանականությամբ նրանք պատրաստ կլինեն ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Հադերսֆիլդի» դեմ մրցավեճին:  Եգիպտացին մկանային խնդիրներ ուներ, իսկ հոլանդացին ազդերի վնասվածք:

Արագ է ապաքինվում նաև կիսապաշտպան Ջեյմս Միլները, ով ազդրի վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ նախորդ խաղում: Անգլիացին նույնպես պատրաստվում է առաջիկա խաղին, գրում է The Sun-ը:

Նոր վնասվածք է ստացել «կարմիրների» վինգեր Սադյո Մանեն: Սենեգալցին իր ազգային հավաքականի կազմում ձախ ձեռքի բութ մատի կոտրվածք է ստացել, հայտնում է Associated Press-ը:

Մանեն բաց է թողնելու Սուդանի դեմ մրցավեճը: Նրա ապաքինման ժամկետը դեռ հայտնի չէ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000