Որոնել
Արխիվ
16.10.2018  14:25

ՈւԵՖԱ-ի զգուշավորությունը հիմնավոր էր. «Միլանը» «ծիծաղելի» գումար է վաստակել

2017 թվականին «Միլանն» ՈւԵՖԱ-ի բիզնես նախագիծ էր ներկայացրել, որի իրագործման դեպքում ակումբը կարողանալու էր ֆինանսապես եկամտաբեր լինել և չխախտել «արդար խաղի» կանոնները:

Իտալական ակումբի այն ժամանակվա գործադիր տնօրեն Մարկո Ֆասսոնեն ներկայացված ծրագրում նշել էր, որ 2017-18թթ. մրցաշրջանի ընթացքում «ռոսսոներին» վաստակելու է 273 միլիո եվրո, որոնցից 90 միլիոնը ստանալու են չինական շուկայում իրենց բրենդի վաճառքից (հետագայում այն ընդլայնվել էր և անվանվել ասիական շուկա):

ՈւԵՖԱ-ն այդ սպասելիքները չափազանցված էր համարել, ակումբին տուգանել ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար և հեռացրել եվրագավաթներից: Բողոքարկման շնորհիվ «Միլանը» վերադարձել էր եվրագավաթներ, սակայն calcioefinanza.it-ից տեղեկանում ենք, որ ասիական շուկայում «ռոսսոներիի» հսկայական ֆինանսական եկամուտների մասով ՈւԵՖԱ-ն ճիշտ է եղել: Իտալական գրանդը նախորդ մրցաշրջանում ասիական շուկայից 90 միլիոն եվրոյի փոխարեն վաստակել է ընդամենը 606 հազար եվրո:

«Միլանը» ֆինանսական տարին հունիսի 30-ին փակել էր 126 միլիոն եվրոյի վնասով:

Հիշեցնենք, որ իտալական ակումբն արդեն նոր սեփականատերեր ունի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000